«Իմ անգին». Լիլուի ջերմ լուսանկարը

17:49   20 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին տեղադրել է որդու լուսանկարը։ Փոքրիկն, ի դեպ, իր ու մայրիկի լուսանկարով շապիկ է կրում, որի վրա անգլերենով առկա է «լավագույն մայրիկը» գրությունը։ «Իմ անգին»,- լուսանկարը մակագրել է Լիլուն՝ օգտագործելով նաեւ «իմ ամեն ինչ» հեշթեգը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Լիլուն դասական կերպարում էր. նա միջին երկարության սեւ շրջազգեստ էր կրում, սպիտակ շապիկ, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհին սեւ բարձրակրունկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ թեւնոց եւ ականջօեր։ Լիլուն նախապատվություն էր տվել վառ շպարին։



© NEWS.am STYLE