«Գեղեցկուհի». Հռիփսիմե Հակոբյանը՝ վառ շպարով

16:41   20 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին արտահայտիչ շպարով է՝ ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին պարզ սանրվածք է ընտրել, իսկ լուսանկարը մեկնաբանված չէ։ Հետեորդներին Հռիփսիմեի կերպարը դուր է եկել, նրանք հաճոյախոսություններ են արել երգիչ Մարտին Մկրտչյանի կնոջը։ «Գեղեցկուհի»,- գրել է օգտատերերից մեկը։

Օրեր առաջ երգչուհին ընտանեկան կադրեր էր հրապարակել։ Երգչուհին պատկերված էր որդու հետ։ Լուսանկարն արվել էր Արցախում։ Երիտասարդ մայրիկը սպորտային կերպար էր ընտրել՝ մուգ գույնի տաբատ, սեւ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ Կադրերում մայր ու որդի ջերմ գրկախառնված էին։



© NEWS.am STYLE