Քիմ Քարդաշյանի կրտսեր դուստրը հմայել է աստղային մայրիկի երկրպագուներին

16:07   20 հոկտեմբերի, 2019

Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը կրտսեր դստեր մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել։ Մեկուկեսամյա Չիկագոն հիացրել է հայուհու հետեւորդներին։

Փոքրիկը վարդագույն ոճային կոստյում էր կրում։ Չիկագոյի խոշոր աչքերը վառ հույզեր էին արտահայտում, փոքրիկը հետաքրքրությամբ նայում էր իր խաղալիքին։ Նրա ձեռքին փափուկ խաղալիք էր, որին ամրացված է ծծակը։

Instagram-ի Stories բաժնում հրապարակված տեսանյութը հիացրել է օգտատերերին։ «Քիմ Քարդաշյանը կիսվել է կրտսեր դստեր՝ Չիկագոյի լուսանկարներով, որն ավելի շատ փոքրիկ տիկնիկի է նման։ Արտաքինի հարցում բնությունը շռայլ է գտնվել Չիկագոյի հանդեպ»,- նշել է Telegram-ի Dark Cosmo ալիքը։

Քիմ Քարդաշյանը ժամանակ առ ժամանակ ուրախացնում է սրտառուչ ընտանեկան կադրերով։ Վերջրես նա ջերմ լուսանկարներ էր հրապարակել որդու մասնակցությամբ։

Հեռուստաաստղը չորս երեխա ունի. ավագ դուտրը՝ Նորթը, վեց տարեկան է, որդին՝ Սեյնթը՝ չորս, Չիկագոն՝ մեկուկես։ Զույգի կրտսեր որդին՝ Պսալմը, լույս աշխարհ է եկել այս տարվա մարտին։

Աղբյուրը՝ Graziamagazine, Cosmo



© NEWS.am STYLE