«Նույն վիրաբույժն է ձեւել». Ալլա Պուգաչովայի եւ Սվետլանա Լոբոդայի նմանությունը «սարսափահար է արել» երկրպագուներին

22:11   20 հոկտեմբերի, 2019

70-ամյա Ալլա Պուգաչովան երկրպագուներին զարմացրել է տարօրինակ լուսանկարով, որում նման է Սվետլանա Լոբոդային: Խմբագրված լուսանկարը տեղադրվել է Պրինադոննայի Instagram-յան պաշտոնական էջում: Իր միկրոբլոգում նա հայտնել է «Ալլա Պուգաչովա. այն նույն համերգը» ֆիլմի էկրաններին հայտնվելու մասին:

«Հոկտեմբերի 31-ից սկսվում է «Ալլա Պուգաչովա. այն նույն համերգը» ակցիան Ռուսաստանի կինոթատրոններում: Սկսում ենք հեռավոր արեւելքից եւ ավարտում Մոսկվայում: Նվիրում եմ ձեզ, ովքեր ցանկացել են հայտնվել համերգին, բայց չեն կարողացել: Եթե գոնե ինչ-որ բան մնա ձեր սրտերում, ավելի մեծ պարգեւ չեմ ցանկանում»,- գրել է Ալլա Բորիսովնան։

Օգտատերերը քննադատել են արտիստի հրապարակած լուսանկարը։ Երկրպագուների կարծիքով՝ Պուգաչովան ճիշտ դիրք չի ընտրել, ինչպե նաեւ ակնհայտորեն չափն անցել է ֆոտոշոփով մշակելիս։

«Անհաջող լուսանկար», «ինչո՞ւ է հարկավոր այդ դիրքով լուսանկար հրապարակել», «սարսափ, ինքներդ ձեզ նման չեք», «մենք էլ հավատացինք, որ 70 տարեկանում հենց այսպիսի տեսք ունեն»,- գրել են օգտատերերը։ Մեկնաբանություններին միացել է նաեւ երգիչ Ալեքսանդր Բույնովը, որը Պուգաչովային համեմատել է Սվետլանա Լոբոդայի հետ։ «Ահա, թե ումից է Լոբոդան «վերցրել» դեմքը»,- գրել է Բույնովը։ «Հավանաբար նույն վիրաբույժն է ձեւել»,- նրա մեկնաբանությանն արձագանքել է օգտատերերից մեկը։

Աղբյուրը՝ EG

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE