Էվա Խաչատրյանի հմայիչ լուսանկարը Սեւանից

22:41   20 հոկտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը Սեւանում արված նոր լուսանկարներ է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Հմայիչ դերասանուհին ոճային կերպար է ընտրել՝ ջինսե տաբատ, սպիտակ բաճկոն եւ սեւ երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին շքեղ կերպարում էր. նա մուգ գույնի զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Էվան այն համադրել էր գեղեցիկ աքսեսուարների՝ խոշոր ականջօղերի հետ։ Կերպարն ամբողջացնում էին վառ շպարն ու գեղեցիկ սանրվածքը։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy



© NEWS.am STYLE