Էլեգանտ. Անահիտ Կիրակոսյանը՝ կարմիր զգեստով

23:33   20 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերն արվել են Գորիսում։ Դերասանուհին էլեգանտ կերպարում է. նա ուսերի հատվածում բաց, կարմիր գույնի հագուստ է կրում։ Որպես աքսեսուար՝ երիտասարդ մայրիկը խոշոր ու շքեղ ականջօղեր է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ սանրվածքը։ Հրապարակման մեկնաբանությունների հատվածում Անահիտը մի քանի հեշթեգ է օգտագործել՝ «Գորիս», «երջանիկ ժամանակ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Անահիտը պատկերված էր որդիների հետ։ Դերասանուհին ջերմ գրկել էր նրանց, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ֆոկուսից դուրս... ու մի քիչ խավար, բայց ամենա բարի գիշերը»։



© NEWS.am STYLE