«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը՝ կաշվե կարճ զգեստով

21:39   20 հոկտեմբերի, 2019

«Միսս Արմենիա 2017»-ի հաղթող Լիլի Սարգսյանը կիսվել է նոր, գրավիչ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Կարակասում։ Լիլին կաշվե զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Գեղեցկուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել խոշոր աքսեսուարներով։ «Բարի լույս, Հայաստան, բարի լույս, աշխարհ»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին պատկերված էր քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Նա կարմիր զգեստ էր կրում, որն առանձնանում էր համարձակ կտրվածքով։ Գեղեցկուհին պարզ սանրվածք էր ընտրել ու դիմահարդարում, իսկ կերպարն ամբողջացրել էր վառ բարձրակրունկներով։



© NEWS.am STYLE