«Տիկնիկ». Արփի Գաբրիելյանի նոր լուսանկարը

20:03   20 հոկտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-ում հրապարակված կադրերն արվել են մեքենայում։ Արփին սեւ շապիկ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցի հետ։ Դերսանուհին խոշոր արեւային ակնոց է կրում եւ նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է ժամացույցը։  «Գեղեցկուհի», «տիկնիկ»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բաճկոն էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ նուրբ դիմահարդարում, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Օգտատերերը գնահատել էին լուսանկարը ու հաճոյախոսություններ արել նրան։ «Գեղեցիկ»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE