Սրբուկի լուսանկարը Երեւանի կենտրոնից

18:39   20 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել, որն ավել է Երեւանի կենտրոնում։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Սրբուկը ոճային կերպարում է։ Նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ տաբատ, շապիկ եւ երկարաճիտ կոշիկներ։ Մեկնաբանություններում նա շնորհավորել է քաղաքի տոնն ու գրել. «Երեւանն իմ տունն է, իմ մեծագույն սերն է ու անդավաճան ընկերը...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա փայլուն կոմբինեզոն էր կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Երիտասարդ կատարողն այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ եւ արտահայտիչ շպար ընտրել։ «Եթե ուզում ես ճանաչել ինձ, ձայնիս մեջ կլսես ապրածս կյանքի պատմությունը»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE