«Երբ գտնում ես միակիդ, սիրում ես հանուն, ի հեճուկս, հավերժ, միշտ». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը

19:42   20 հոկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա պատկերված է ամուսնու հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ասում են՝ սիրում են ոչ թե հանուն այլ ի հեճուկս: Իսկ երբ գտնում ես միակիդ, սիրում ես հանուն, ի հեճուկս, հավերժ, միշտ: Սիրում ես...»,- գրել է նա։

Ավելի վաղ Լուսինեն լուսանկար էր հրապարակել դստեր՝ Արիանայի հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն ջերմ գրկել էր դստերը, լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE