«Գեղեցկության ներարկումներից» հետո Լյուբով Ուսպենսկայային համեմատել են Մայքլ Ջեքսոնի հետ

23:11   20 հոկտեմբերի, 2019

Երկրպագուներին սարսափահար են արել «գեղեցկության ներարկումների» հետեւանքները, որոնց իրեն ենթարկել է 65-ամյա երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։ Հերթական տեսանյութից հետո, որը հրապարակվել է արտիստի Instagram-յան պաշտոնական էջում, Ուսպենսկակային ու կոմետոլոգներին քննադատության են ենթարկել։ Երկրպագուները կարծում են, որ իրենց սիրելի երգչուհուն այլանդակել են կոսմետիկ պրոցեդուարներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Любовь Успенская (@uspenskayalubov_official)

«Իմ թանկագին ընկերը, իմ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Կոնավալովն ինձ բայան է նվիրել։ Եվ ինձ երաժշտություն է վերադարձրել։ Առայժմ ես միայն փորձում եմ, սակայն մի քանի ամիս անց խոստանում եմ վերադարձնել կարողություններս եւ բոլորին ցույց տալ, որ ոչ միայն երգչուհի եմ, այլեւ երաժիշտ եւ բայան նվագող»,- գրել է Ուսպենսկայան՝ հրապարակելով իր երաժշտական էքսպերիմենտների տեսագրությունը։

Սակայն երկրպագուներն առաջին հերթին ուշադրություն են դարձրել երգչուհու արտաքինին, որը վերջին շրջանում լուրջ փոփոխությունների է ենթարկվել։

«Ես նայում եմ ու ոչինչ չեմ հասկանում։ Այս ինչ պլաստիկա է։ Մարդուն այլանդակել են», «Ես Մայքլ Ջեքսոնին նմանություն նկատեցի։ Ըստ էության, կերպարը մեկն է, կարծես բժիշկները երեւականություն չունեն, բոլորին նույն դեմքով են դարձնում», «ինչո՞ւ եք այդպես այլանդակել ձեզ։ Հիմա նման եք Սերյոժա Զվերեւի ավագ քրոջը»,- գրել են երկրպագուները։

Աղբյուրը՝ EG 

Լուսանկարները՝ Instagram 



© NEWS.am STYLE