Nike-ն ու Սերենա Ուիլյամսը երիտասարդ դիզայներների են փնտրում

15:11   21 հոկտեմբերի, 2019

Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը եւ Nike-ը թողարկել են Serena Design Crew ծրագիրը։ Դրան մասնակցել է 40 մարդ, որոնցից 10-ը կմեկնեն Բիվերտոնում գտնվող Nike-ի կենտրոն, ուր յոթ ամսվա ընթացքում Սերենա Ուիլյամսի հետ կապսուլային հավաքածու կպատրաստեն։

Картинки по запросу

«Ես ցանկանում էի հավաքածուն բոլորովին յուրօրինակ դարձնել։ Մասնակիցները պետք է շատ հնարամիտ լինեն, ոչ ստանդարտ մատծողություն ունենան եւ չվախենան բոլորովին նոր բան ստեղծել, քանի որ հենց դրանում է դիզայնի իմաստը։ Համարձակվեք երազել ավելինի մասին»,- ասել է Սերենա Ուիլյամսը։

Հավաքածուն վաճառքի կհանվի 2021թ.-ի գարնանը։

Աղբյուրը՝ Blueprint 



© NEWS.am STYLE