Ջարեդ Լետոն փորձել է խանգարել «Ջոկեր»-ի նկարահանումներին. դերասանը վիրավորվե՞լ է

14:09   21 հոկտեմբերի, 2019

«Ինքնասպանների ջոկատ» ժապավենում Ջոկերի դերակատար Ջարեդ Լետոն այնքան զայրացած էր, որ Warner Bros. ստուդիան որոշել է առանց իր մասնակցության ֆիլմ նկարահանել այդ չարագործի մասին, որ ակտիվորեն փորձել է խանգարել դրա արտադրությունը սկսելուն։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

The actor, who played the character in 'Suicide Squad,' felt

Պարբերականի տեղեկություններով՝ երբ Lետոն իմացել է Թոդ Ֆիլիպսի «Ջոկերի» նկարահանումների մասին, որ խառնվելու մի քանի փորձ է ձեռնարկել եւ նույնիսկ փորձել չեղարկել ֆիլմի արտադրությունը։ Դերասանն այդ հարցով դիմել է CAA ընկերությունում իր գործակալներին, որը ներկայացնում է նաեւ Թոդ Ֆիլիպսին եւ իր երաժշտական մենեջեր Իրվան Ազոֆին խնդրել ազդել Warner Bros.-ի ղեկավարության վրա։

Արտիստը հույս է ունեցել, որ իրեն կհաջողի համոզել ընկերությանը չնկարահանել ֆիլմը, սակայն Ազոֆը եւս հուսախաբ է արել նրան։

Картинки по запросу

Ճակատագրի հեգնանքով Warner-ը դժկամությամբ էր լուսաբանում Ֆիլիփսի ֆիլմի պրեմիերան, քանի որ անհանգստանում էր ժապավենում չափազանց մռայլ մթնոլորտի պատճառով։ Եվ առհասարակ բոլորը հույս ունեին, որ «Ջոկեր» նախագիծը մեծ չի լինի, կամ Թոդը կմտափոխվի նկարահանել այն։ Սակայն արդյունքում բյուջեն բաժին ընկավ ֆիլիպսին։



© NEWS.am STYLE