Հաքերները կոտրել են Դեմի Լովատոյի Snapchat-ը եւ հրապարակել մերկ լուսանկարները (18+)

12:06   21 հոկտեմբերի, 2019

Հաքերները կոտրել են ամերիկացի երգչուհի Դեմի Լովատոյի Snapchat-ը եւ նրա ինտիմ լուսանկարները հրապարակել համացանցում։

Լուսանկարները տեղադրվել են արտիստի սոցիալական ցանցերում եւ երկրպագուների խմբերում։ Կարճ ժամանակ անց նրա թիմի աշխատակիցները ջնջել են լուսանկարներները, գրում է Super-ը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Դեմի Լովատոն անսպասելի հայտարարություն է արել. 27-ամյա աստղը խոստովանել է, որ բազմաթիվ անգամներ ռետուշի է ենթարկել իր մարմինը։ Անկեղծ խոստովանությունից հետո երգչուհին լողազգեստով ցույց է տվել կազմվածքն առանց մշակման. լուսանկարում երեւում էր ցելյուլիտը։



© NEWS.am STYLE