Միշտ ոճային ու գրավիչ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը Մոսկվայից

12:39   21 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա կաշվե տաբատ է կրում եւ վանդակավոր վերնազգեստ, որը զարդարված է գոտիով։ Իվետան արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Գյումրիում։ Իվետան սպորտային կերպարում էր. նա ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ սպորտային կոշիկները։ «Գյումրի»,- գրել էր երգչուհին ու սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործել։



© NEWS.am STYLE