Սպորտային կերպար. հմայիչ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

11:49   21 հոկտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ նա սպորտային կերպար է ընտրել։ Facebook-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ է կրում եւ մուգ գույնի բլուզ, որոնք համադրել է սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով: Էլեգանտ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց եւ վզնոցներ: Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին եւ գեղեցիկ սանրվածքին:

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյան, Արգինե Մինասյան



© NEWS.am STYLE