Էլեգանտ. Անուշիկ Ալավերդյանի նոր լուսանկարը

16:45   21 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ լայն փողքերով տաբատ եւ բլուզ։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել պարզ սանրչվածքին, սիկ արտահայտիչ շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին ոճային հագուստ էր կրում։ Նա սեւ զգեստ էր ընտրել, որը համադրել էր բաց գույնի ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ սպորտային կոշիկները։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել ու մեղմ շպար։ «Երբ մանկական միջոցառումների ժամանակ լուսանկարչին փախցնում ես»,- մեկնաբանություններում կատակել էր երգչուհին։



© NEWS.am STYLE