«Դոմ 2»-ի աստղ Ալեքսանդր Գոբոզովն անհետ կորել է

16:06   21 հոկտեմբերի, 2019

«Դոմ 2» իրապատում շոուի աստղ Ալեքսանդր Գոբոզովն անհետացել է։ Տղամարդը, որը հայտնի շոուում եղել է մի քանի տարի, կապի դուրս չի գալիս նույնիսկ իր ամենամտերիմ բարեկամների հետ։

Dom2Life.ru-ին հայտնի է դարձել, որ նույնիսկ Սաշայի ծնողները չեն կարողանում կապ հաստատել նրա հետ. որդին չի պատասխանում հեռախոսազանգերին եւ արհամարհում է բոլոր հաղորդագրությունները։

Родители Гобозова также не могут его найти Фото: «Инстаграм»

Հնարավոր է՝ Գոբոզովը ֆինանսական խնդիրներ ունի կամ դժվարություններ աշխատավայրում։ Հնարավոր է նաեւ, որ Սաշան մինչ այժմ դժվարությամբ է վերապրում բաժանումը հարսնացուից՝ Կրասնոյարսկից Նադյա Բուրկովսկայայից։ Ամեն դեպքում այն, որ «Դոմ 2»-ի նախկին մասնակիցն անհետացել է, նրա երկրպագուներին ու ընկերներն ստիպում է մտածել վատի մասին։ Ոչ ոք չի հասկանում՝ ինչ է կատարվում Գոբոզովի հետ, որտեղ է նա, ինչ է կատարվում նրա հետ։

Անհանգստություն է առաջացնում նաեւ փաստը, որ մի քանի շաբաթ առաջ Ալեքսանդրն իր նա նախկին կնոջը՝ Ալիանա Ուստինենկոյին ասել է, որ իրեն միայն կես տարվա կյանք է տրված։ Հնարավոր է՝ նրա մոտ ինչ-որ լուրջ հիվանդություն է ախտորոշվել, սակայն այդ վարկածը պաշտոնապես հաստատված չէ։



© NEWS.am STYLE