Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Marvel-ի ֆիլմերը «գարշելի» է անվանել

19:18   21 հոկտեմբերի, 2019

«Կնքահոր» ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Marvel ստուդիայի ֆիլմերի քննադատության հարցում աջակցել է Մարտին Սկորսեզեին։ Ֆրանսիայի Լիոն քաղաքում ստանալով Prix Lumiere մրցանակը կինեմատոգրաֆիայի ոլորտում ներդարման համար՝ Կոպոլան հայտարարել է. սուպերհերոսների մասին ֆիլմի հանդիսատեսը ոչինչ չի սովորում եւ ոչինչ չի ստանում նմանատիպ նախագծեր մշտապես դիտելիս։

«Երբ Մարտին Սկորսեզեն ասում է, որ Marvel-ի ֆիլմերը կինո չեն, նա ճիշտ է։ Որովհետեւ մենք հույս ունենք ինչ-որ բան սովորել կինոդիտման ընթացքում, ինչ-որ բան ստանալ՝ որոշակի գիտելիք, ոգեշնչում, պայծառացում»,- հայտարարել է Կոպոլան։

«Վստահ չեմ, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է ստանում՝ նույն ֆիլմերը կրկին ու կրկին դիտելով։ Մարտինը բարի էր, երբ ասաց, որ դա կինո չէ։ Նա դրանք գարշելի չի անվանել, իսկ ես՝ այո»,- շարունակել է ռեժիսորը։

Հոկտեմբերի սկզբին Empire-ի հետ զրույցում Սկորսեզեն խոստովանել է, որ Marvel-ի ֆիլմերը չի դիտում եւ դրանք կինո չի համարում։ Ռեժիսորի կարծիքով՝ ստուդիայի նախագծներն ավելի շատ ատրակցիոնների այգի են։ «Դա կինո չէ, որում մարդը փորձում է զգացմունքային, հոգեկան փորձը փոխանցել մեկ այլ մարդու»,- հայտարարել է Սկորսեզեն։ Այդ խոսքերը բուռն արձագանք էին առաջացրել, մասնավորապես նրանց շրջանում, ովքեր մասնակից են սուպերհերոսների մասին ֆրանշիզի ստեղծմանը, ինչպիսիք են Ջեյմս Հանը, Սեմյուել Ջեքսոնը եւ Ջոս Ուիդոնը։



© NEWS.am STYLE