Համացանցում են հայտնվել «Հուսահատ տնային տնտեսուհիների» աստղ Հաֆմանի բանտային առաջին լուսանկարները

23:11   21 հոկտեմբերի, 2019

Ամերիկյան թաբլոիդները տարածում են «Հուսահատ տնային տնտեսուհիներ» սերիալի աստղ Ֆելիսիտի Հաֆմանի առաջին լուսանկարները բանտից:

Հաֆմանը ճաղավանդակների հետեւում արդեն առաջին օրերն է անցկացրել Կալիֆոռնիայի Դուբլինյան բանտում: Բայց պապարացիների օբյեկտիվներն աստղին բռնացրել են նաեւ այնտեղ՝ փշալարերի հետեւում: 14 օրվա ազատազրկման դատապարտված Հաֆմանին լուսանկարել են դատապարտյալի կանաչ համազգեստով:

Նրան տարածքի բաց հրապարակ էին թողել ամուսնու՝ Ուիլյամ Մեյսիի եւ ավագ դստեր՝ 19-ամյա Սոֆյայի հետ տեսակցության: Կրտսեր դուստր Ջորջիան առայժմ հանդիպման չի եկել: Գործը, որով նա բանտարկվել է, ուղղակիորեն առնչվում է 17-ամյա աղջկան:

Մեկ ամիս առաջ Ֆելիսիտիին մեղավոր էին ճանաչել խարդախության գործով: Աստղը դիմորդների տասնյակ այլ ունեւոր ծնողների հետ 15 հազար դոլար կաշառք էր տվել, որ դստերը ընդունեին հեղինակավոր համալսարան: Այն մասին, որ ընդունելության քննությունների համար վճարել է Ջորջիայի թիկունքում, Ֆելիսիտին ինք է խոստովանել:

«Ես օրենքը խախտել եմ, խաբել եմ ամբողջ կրթական հանրույթին, դավաճանել եմ դստերս եւ ընտանիքիս»,- ասել է Հաֆմանը:

Քննչական մարմինը հանրահայտ աստղի մեղավորությունը հաստատել է ձայնագրության միջոցով: Դրանում լսվում է, թե ինչպես է Հաֆմանը համալսարանի աշխատակցի հետ պայմանավորվում կաշառքի շուրջ: Բացի ճաղավանդակի հետեւում պատժաժամկետից, Հաֆմանը ստիպված կլինի կատարել 250 ժամ հասարակական աշխատանքներ, մեկ տարի կլինի հսկողության տակ եւ կվճարի 30 հազար դոլարի տուգանք:

Աղբյուրը՝ TSN

Լուսանկարները՝ Axelle/Bauer-Griffing/GETTY IMAGES, Splashnews



© NEWS.am STYLE