Լեդի Գագան ասել է, թե ինչպես է զգում իրեն բեմից ընկնելուց հետո

22:14   21 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան պատմել է, թե ինչպես է զգում իրեն բեմից ընկնելուց հետո, որը տեղի է ունեցել նրա լասվեգասյան շոուի ժամանակ։ Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում։

«Երբ պետք է ամբողջ մարմինդ ռենտգեն անեն, մնում է միայն պարել։ Ինձ հետ ամեն բան կարգին կլինի»,- գրել է Գագան։

Հինգշաբթի օգտատերերը ցանցում տեսանյութ են տեղադրել, որտեղ պատկերված է պահը, երբ երգչուհին եւ երկրպագուն ընկնում են բեմից։ Վերջինս սայթաքել է, երբ պարում էր նրան գրկած։ Շատերն անհանգստացել էին, որ նրանք կարող էին լուրջ վնասվածքներ ստանալ։

Բայց, չնայած միջադեպին, Գագան վերադարձել է բեմ եւ ավարտել շոուն՝ ապացուցելով, որ պրոֆեսիոնալ է։ Նա նաեւ փորձել է հանգստացնել երկրպագուին եւ հավաստիացնել, որ չի տուժել, տեղեկացնում է DailyMail-ը։

Համերգից հետո երգչուհին  ինստագրամում գրառում է կատարել, որում պատմել է, թե ինչպես է վերականգնվում ելույթներից հետո։

«Շոուից հետո. սառցե լոգանք 5-10 րոպե, տաք լոգանք՝ 20 րոպե, հետո ես հագնում եմ կոմպրեսիոն բաճկոն սառույցով եւ պառկում դրանով եւս 20 րոպե»,- գրել է երգչուհին։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի



© NEWS.am STYLE