«Հայկական Ջոկերը». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

20:43   21 հոկտեմբերի, 2019

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ դերասանն անդրադարձել է վերջին շրջանում ամենաքննարկվող ֆիլմերից մեկին՝ «Ջոկեր»-ին։ Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է գրիմով եւ բեղերով։ «Հայկական Ջոկերը»,- կադրերը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանն ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում եւ պատկերված էր փակ աչքերով։ «Թե աչերս քեզ որոնեն…»,- լուսանկարը մակագրել էր նա։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE