«Անմոռանալի օրեր եւ էմոցիաներ». Լիլիթ Բաբասյանի հմայիչ կերպարն ԱՄՆ-ից

21:47   21 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը սեւ, լայն փողքերով տաբատ է կրում եւ տոպ, որը բաց է ուսերի հատվածում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Անմոռանալի օրեր եւ էմոցիաներ։ Երկիր, որտեղ իմ երազանքներն իրականություն են դառնում»,- Կալիֆոռնիայում արված կադրերը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր հրապարակել մտերիմ ընկերուհու՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։ Նրանք սեւ, կարճ զգեստներ էին ընտրել, որոնք համադրել էին սպորտային կոշիկների հետ։ Ալեքսանդր Բաբասյանի կինը խոշոր ակնոց էր կրում եւ աքսեսուարներ։ «Ճանապարհի ընկեր»,- իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն այսպես էր մակագրել նա։



© NEWS.am STYLE