Ոճային. Լուսինե Թովմասյանի աշնանային կերպարը

22:39   21 հոկտեմբերի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն, որն ամիսներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, սեւ տաբատ է կրում եւ բլուզ։ Նա բեժ գույնի վերնազգեստ է ընտրել, նույն երանգի կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաները՝ փոքրիկ, սեւ պայուսակ, խոշոր ականջօղեր։ «Պատրաստ բացարձակապես ոչնչի»,- մեկնաբանություններում կատակել է Լուսինեն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա պատկերված էր ամուսնու հետ։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ասում են՝ սիրում են ոչ թե հանուն այլ ի հեճուկս: Իսկ երբ գտնում ես միակիդ, սիրում ես հանուն, ի հեճուկս, հավերժ, միշտ: Սիրում ես...»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE