Քիրա Նայթլին պատմել է, որ պապարացիների պատճառով նյարդային պոռթկում է ունեցել

19:12   22 հոկտեմբերի, 2019

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին պատմել է, որ մեկ անգամ իր մոտ նյարդային պոռթկում է եղել իրեն հետապնդող պապարացիների պատճառով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

«Ժամանակի ընթացքում լուսանկարների գինը բավականին աճել է, եթե դրանցում հայտնի կանայք պատկերված են նեգատիվ կերպով», - հիշում է դերասանուհին՝ օրինակ բերելով լրագրողների կողմից պաշտելի Բրիթնի Սփիրսի արարքներն ու մահացած Էմի Ուայնհաուսին։ «Այնպես որ, եթե քեզ մոտ հոգեկան շեղումներ չեն նկատվել, ապա պապարացիները ողջ ուժերով քեզ կհասցնեն այդ վիճակին, որպեսզի սկանդալային նյութի գինը բարձրանա»։

Արտիստուհին նշել է, որ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հետո նա մի քանի տարի չի նկարահանվել ֆիլմերում, իսկ վերադարձից հետո չի ցանկացել ներկայանալ մեծ բյուջեով ծրագրերում, քանզի չի կարողացել հաշտվել հայտնիության հետ, որը դրանք բերում էին։

Keira Knightley: 'I can't get arrested, I've got a baby!'

Այժմ Քիրա Նայթլին վայլում է մայրության բերկրանքը։ 2019թ․-ի սեպտեմբերին դերասանուհին ու նրա ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը երկրարդ անգամ ծնողներ են դարձել․ զույգը դուստր է ունեցել։

Լուսանկարրը՝ MICHAEL BUCKNER/DEADLINE/REX



© NEWS.am STYLE