«Իմ սուրբ Անժելիկա»․ Ալեքսանդր Ռեւան բանաստեղծությամբ շնորհավորել է հայուհի կնոջ ծննդյան օրը

11:16   22 հոկտեմբերի, 2019

Անժելիկա եւ Ալեքսանդր Ռեւաներն ամուսնացած են արդեն 12 տարի, սակայն միմյանց հանդեպ նրանք տածում են մեղմ զգացմունքներ։ Սիրելի կնոջ տարեդարձի կապակցությամբ Ալեքսանդրը նրան հուզիչ բանաստեղծություն է նվիրել։

Ռեւան որոշել է հաճելի անակնկալով ուրախացնել կնոջը․ հումորիստը բանաստեղծություն է գրել, ինչով էլ կիսվել է իր Instagram-ում։

«Միայն դու ես իմ հույսը, իմ սերը, իմ կինը, իմ երազանքը, իմ ծաղկող գարունը։ Երդվում եմ, որ հավետ կլինեմ կողքիդ։ Լեռների արձագանքը կարթնացնի ողջ մոլորակին բղավոցով․ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ քեզ։ Իմ սուրբ Անժելիկա։ Քո նուրբ ժպիտը, քո բառերը անհետացնում են կյանքի տագնապները։ Դու ինձ երեխաներ ես նվիրել, ընտանեկան ջերմություն եւ հարմարավետություն։ Դու հմայք ես, կախարդանք։ Դու իմ միակ կուռքն ես։ Իմ հարազատ, ծնունդդ շնորհավոր»։

«Շնորհակալ եմ քեզ, իմ տղամարդ, իմ սեր, զգացված եմ․․․ Անհնար է նկարագրել խոսքերով։ Թող երկինքը պահպանի յուրաքանչյուր սիրող սիրտ։ Շնորհակալ եմ բոլորին եւ ամեն մի ջերմ խոսքի համար։ Ես ձեզ սիրում եմ, շնորհակալ եմ», - ամուսնուն ի պատասխան գրել է Անժելիկան։

Հետեւորդները նաեւ գնահատել են Ալեքսանդր Ռեւայի պոետիկական շնորհը․ «Արթուր, դու Պիրոժկով չես, դու Պուշկին ես», «Շքեղ շնորհավորանք, մինչեւ հոգու խորքը»։



© NEWS.am STYLE