«Ջոկեր»-ը գողացել է Արմեն Ջիգարխանյանի կերպարը՝ ռուսական «Շիրլի-միրլի» ֆիլմից (ֆոտո)

10:12   22 հոկտեմբերի, 2019

Ջոկերի հանդերձանքը համանուն ֆիլմից ամբողջությամբ կրկնօրինակված է հայտնի ֆիլմի Արմեն Ջիգարխանյանի կերպարից («Ширли-мырли» (1995թ․)։ Այս մասին հիշատակել է աղգությամբ ռուս Լիլիանա Պերտենեւան եւ պահանջել է ետ կանչել ամերիկյան ֆիլմի վարձույթային վկայականը։

Ինչպես հայտնում է Life.ru-ն, աղջիկը նշել է, որ Հոլիվուդը գողացել է հերոսի հանդերձանքը։

«Ես բացասաբար եմ վերաբերում պլագիատին։ Կապ չունի գողանում է «Մոսֆիլմը, թե Հոլիվուդը»», - հայտարարել է նա։

Коллаж LIFE. Фото ©

Պերտենեւայի խոսքերով նա արդեն պաշտոնական բողոք է ուղարկել Ռուսաստանի Մշակույթի նախարարություն։

«Ширли-мырли»-ն Վլադիմիր Մենշովի կատակերգությունն է, 1990-ականների ռուսական կինոյի վառ ներկայացուցիչը։ Իր անվանումը ֆիլմը ստացել է երաժշտությունից, որը կատարում է գլխավոր հերոսը։

Картинки по запросу "ширли мырли"

Ըստ սյուժեի Յակուտիայում քիմբերլիտե «Անհեռանկարային» խողովակը մշակելիս հայտնաբերվել է արտասովոր չափսերի ադամանդ, որը ստացել է «Ռուսաստանի փրկիչ» անունը: Դրա մեծությունն այնպիսին է, որ վաճառքից ստացված հասույթը կարող է ոչ միայն ամբողջությամբ մարել երկրի արտաքին պարտքը, այլ նաեւ «երկրի բոլոր բնակիչներին ապահովել եռամյա արձակուրդ՝ Կանարյան կղզիներում»: Ադամանդը «Ան -124» ինքնաթիռով տեղափոխվում է Մոսկվա, սակայն արդյունքում այն ​​հայտնվում է ԱԱԾ պետի կերպարում քողարկված մաֆիոզ՝ Կոզյուլսկու (Ջիգարխանյան) ձեռքում։ Բառացիորեն նրա քթի տակից այն առեւանգում է խաբեբա Վասիլի Կրոլիկովը (Գարկալին)․․․



© NEWS.am STYLE