«Իմ անուշ Հայաստան». Իվետա Մուկուչյանը հմայիչ կերպարում

12:38   22 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ կերպարը։ Լուսանկարը կադր է նոր տեսահոլովակից, իսկ դրան կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Իմ անուշ Հայաստան»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կաշվե տաբատ էր կրում եւ վանդակավոր վերնազգեստ, որը զարդարված էր գոտիով։ Իվետան արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE