Տաք ըմպելիքների բաղադրատոմսեր

11:44   27 հոկտեմբերի, 2019

Եթե աշխատանքային գերծանրաբեռնված օրվանից հետո թուլանալու եւ լարվածությունը թոթափելու կարիք եք զգում, առաջարկում ենք տաք ըմպելիքներ պատրաստել ու վայելել։

Տաք շոկոլադ՝ մեղրով ու դարչինով

Երեկոյան հանգստանալու լավագույն միջոցը մեղրով ու դարչինով տաք շոկոլադն է, որի պատրաստման համար մեծ ջանքեր եւ երկար ժամանակ հարկավոր չեն։

Ձեզ անհրաժեշտ է՝

500մլ. կաթ

100գր. դառը շոկոլադ

4 ճ. գդ. մեղր

3 ճ. գդ. շաքարավազ

դարչինի 1 փայտիկ

1 թ. գդ. վանիլին

Սերուցք՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը՝

1.Կաթը, մեղրը, շաքարավազը եւ դարչինը պետք է խառնել եւ եփել թույլ կրակի վրա։

2.Շոկոլադը հարկավոր է մանրացնել եւ ավելացնել կաթի զանգվածի մեջ։

3.Շոկոլադի հալչելուց հետո անհրաժեշտ է հանել դարչինը։ Ստացված զանգվածը պետք է թողնել, որ եռա, ինչից հետո արդեն կարելի է մարել կրակը։

4.Ամենավերջում շոկոլադե զանգվածը հարկավոր է լցնել բաժակների մեջ՝ զարդարելով այն հարած սերուցքով ու աղացած դարչինով։

Ոչ ալկոհոլային ըմպելիք՝ խնձորի գինի

8 вкуснющих согревающих напитков

Այս անուշահամ խմիչքը ոչ միայն հաճելի զգացողություններ կարթնացնի, այլեւ հրաշալի բույր կտարածի տանը։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝

2լ. խնձորի հյութ (ցանկալի է՝ թարմ)

1 նարինջ

1 տանձ

1 կիտրոն

դարչինի 1 փայտիկ

թարմ իմբիր

մի քիչ մեխակ

Պատրաստման եղանակը՝

1. Խնձորի հյութը հարկավոր է տաքացնել եւ թողնել, որ եռա։

2. Մրգերը պետք է կտրատել եւ ավելացնել խնձորի հյութի մեջ։

3. Այնուհետեւ անհրաժեշտ է քերել իմբիրը եւ մյուս համեմունքների հետ լցնել խնձորի գինու մեջ։

4. Ըմպելիքը 5-10 րոպե եփելուց հետո պետք է մարել կրակը եւ մեկ ժամ կափարիչը փակ թողնել։

Խնձորի գինին պատրաստ է։ Արդեն կարելի է լցնել բաժակների մեջ եւ վայելել այս համեղ ըմպելիքը։

 

Աղբյուրը՝ AdMe.ru



© NEWS.am STYLE