Արքայազն Ուիլյամը ապշել է Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հնչեցրած բացահայտումներից

20:12   22 հոկտեմբերի, 2019

Բուքինգեմյան եւ Քենսինգթոնյան պալատները հազվադեպ են մեկնաբանում թագավորական ընտանիքի անդամների միջեւ եղած հարաբերությունները։ Սակայն «Հարրի եւ Մեգան․ աֆրիկյան ճամփորդություն» վավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո բացառություն է արվել։

«Նա անհանգստացած է, ինչպես յուրաքանչյուր մարդ, որը դիտել է ֆիլմը», - նշել է աղբյուրը։

Меган и Гарри признали ссору с Кейт и Уильямом

Արքայազնը հույս է հայտնել, որ Հարրին ու Մեգանը «նորմալ են»։ Ուիլյամը հայտարարել է, որ զույգը գտնվում է «փխրուն վիճակում», այդ իսկ պատճառով 6-շաբաթական հանգիստը, որը նրանք նախատեսում են լավ գաղափար է, որպեսզի լիցքաթափվեն ու սթափվեն։

Ուիլյամը շոկի է ենթարկվել կրտսեր որդու խոսքերից այն մասին, որ նրանք տարբեր ճանապարհներով են գնում եւ հազվադեպ են հանդիպում։ «Իրականում ես գիտեմ, որ այնտեղ խորը տխրություն է։ Ակնհայտ է, որ այլեւս ոչինչ առաջվանը չի լինի։ Մարդիկ կքննարկեն այն, ինչ տեսախցիկի առջեւ իրենց հարաբերությունների մասին ասել է Հարրին։ Եսկարծում եմ, որ յուրաքանչյուրի համար էլ դժվար կլինի տեսնել, թե ինչպես է ընտանիքի անդամը տեսախցիկի առջեւ նման բան ասում», - ասել է աղբյուրը։

Картинки по запросу megan william harry getty

Ավելի վաղ արքայազն Հարրին իր հարցազրույցում հաստատել էր իր եւ ավագ եղբոր միջեւ առկա սառը հարաբերությունները՝ հայտարարելով, որ իրենք «տարբեր ճանապարհներով են գնում» եւ իրենք «վատ օրեր» նույնպես ունենում են։ Հարրին ու Մեգանը պատմել են նաեւ լրատվամիջոցների կողմից ազդեցության մասին։



© NEWS.am STYLE