«Վերջին 4 տարվա ընթացքում ես այսպիսի հանգիստ չէի ունեցել»․ Լիլիթ Բաբասյանի եւ Անահիտ Սիմոնյանի հերթական լուսանկարը՝ ԱՄՆ-ից

16:36   22 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով իր մտերիմ ընկերուհու՝ երգչուհի եւ դիզայներ Անահիտ Սիմոնյանի հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլիթը կքանստած է, նա կրում է սեւ, լայն փողքերով տաբատ է կրում եւ տոպ, որը բաց է ուսերի հատվածում։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Իսկ Անահիտ Սիմոնյանը կանգնած է նրա կողքին, նաեւ եւս ոճային հանդերձանքով է։ Իսկ մեկնաբանություններում գրել է. «Վերջին 4 տարվա ընթացքում ես այսպիսի հանգիստ չէի ունեցել»,- Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված լուսանկարը մակագրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանը լուսանկար էր հրապարակել մտերիմ ընկերուհու՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։ Նրանք սեւ, կարճ զգեստներ էին ընտրել, որոնք համադրել էին սպորտային կոշիկների հետ։ Ալեքսանդր Բաբասյանի կինը խոշոր ակնոց էր կրում եւ աքսեսուարներ։ «Ճանապարհի ընկեր»,- իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն այսպես էր մակագրել նա։



© NEWS.am STYLE