«Տեսնես այլեւս հնարավո՞ր է կյանք՝ առանց հեռախոսի»․ Արմինկայի նոր հրապարակումը

20:41   22 հոկտեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է քրոջ՝ Լուսինեի հետ։ Սիրված երգչուհին կրում է ոճային ջինսե կոմբենեզոն, արեային ակնով, իսկ կադրերին կից գրել է․  «Տեսնես այլեւս հնարավո՞ր է կյանք՝ առանց հեռախոսի»։  

Ավելի վաղ երգչուհին հրապարակված կադրերում պատկերված էր սուրճ խմելիս։ Երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շպարը, որն ընդգծել էր երգչուհու գեղեցկությունը։ «Ես սրճամոլ եմ, իսկ դո՞ւ»,- լուսանկարը մակագրել էր հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE