5 հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նկարահանվել են նաեւ հայ դերասաններ

17:25   22 հոկտեմբերի, 2019

Համաձայնեք՝ բոլորս էլ հպարտություն ենք ապրում, երբ որեւէ ֆիլմի տիտրերում նկատում ենք հայկական ազգանուններ. վերջին շրջանում Հոլիվուիդը նման ֆիլմերի պակաս չի զգում: Մեր տաղադավոր հայրենակիցները ոչ միայն նկարահանվում, այլեւ զբաղվում են որոշ ժապավենների պրոդյուսինգով եւ նկարահանումներով:

NEWS.am STYLE-ն այսօր ձեր ուշադրությանն է ներկայացնում 5 ֆիլմ, որտեղ իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ մեր հայրենակիցները:

«Չափազանց չար, վատ եւ մոլագար»/Extremely Wicked, Shockingly Evil and Vile

Ֆիլմը մոլագարի մասին է. գլխավոր դերերում հանդես են գալիս Լիլի Քոլինսն ու Զաք Էֆրոնը: Այնտեղ կտեսնեք նաեւ Անժելա Սարաֆյանին:

«Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը»/The  Lord of The Rings: The Fellowship of The Ring

Հայտնի ֆիլմի հայտնի հերոսներից է Գոլլումը, որին կերտել է հայազգի Էնդի Սերկիսը:

«Շիկահերը եթերում»/Walk of  Shame

Այս կատակերգությունը շիկահեր հաղորդավարուհու մասին է, որը յուրահատուկ արկածների մեջ է հայտնվում, իսկ մեր հայրենակից Քեն Դավիթյանը ֆիլմում մարմնավորում է տաքսիստին, որը ոչ պակաս դժվարեցնում է շիկահերի կյանքը:

«10 000 տարի մ.թ.ա.»/10 000 BC

Ռեժիսոր Ռոլանդ Էմերիխի հայտնի ֆիլմում Կամիլա Բելից եւ Սթիվեն Սթրեյթեմից բացի՝ կտեսնեք նաեւ ծագումով հայ դերասան Մարկո Խանին, որը մարմնավորում է ֆիլմի միաչքանի հերոսին:

«Ջոն Ուիք»/John Wick

Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամբ էկրաններ բարձրացած այս ֆիլմում կտեսնեք նաեւ մեր հայրենակից Ռոման Միտիչյանին:

Լուսանկարները՝ collider.com, Michael Buckner եւ նշված ֆիլմերից



© NEWS.am STYLE