22:41 22 հոկտեմբերի, 2019Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ սվիտեր։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրել է․ «Աշնան սիրահարը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին մեքենայում։ Առաջինում Հասմիկն առանց շպարի էր ու գրել էր. «Շաբատ առավոտս՝ գզգզված ու առանց makeup-ի»։ Ավելի ուշ տեղադրված կադրերում դերասանուհին արդեն շպարված էր ու կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ ականջօղեր եւ արեւային ակնոց։