«Իսկ կար ժամանակ, որ նրանք հարուստ էին ու անդարդ»․ Գրիգոր Դանիելյանի հումորային գրառումն ու նոր լուսանկարը

23:33   22 հոկտեմբերի, 2019

Դերասան Գրիգոր Դանիելյանը Instagram-ում հաճախ է ներկայացնում զվարճալի լուսանկարներ, հումորային հրապարակումներ, ինչպես նաեւ ջերմ ընտանեկան կադրեր հանգստից ու առօրյայից:

Այս անգամ Գրիգոր Դանիելյանը նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որում ներկայացել է իր գործընկերոջ՝ Գոռ Հակոբյանի հետ։ Կադրին կից սիրված դերասանը հումորային գրառում է կատարել․ «Իսկ կար ժամանակ, որ նրանք հարուստ էին ու անդարդ» ։

Ավելի վաղ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ էր տեղադրել իր միկրոբլոգում։ Կադրերում պատկերված էին Գրիգորի կինն եւ երեխաները։ Ջերմ լուսանկարներին կից դերասանը կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Շնորհավոր բոլոր մանուկների տոնը։ Աստված պահապան մեր բալիկներին»։



© NEWS.am STYLE