Levi’s-ը «Աստղային պատերազմների» նոր էպիզոդի առթիվ նոր հավաքածու է թողարկել

11:11   23 հոկտեմբերի, 2019

Levi's բրենդը Disney եւ Lucasfilm ընկերությունների հետ համատեղ թողարկել են սահմանափակ քանակությամբ հավաքածու, որը նվիրված է «Աստղային պատերազմներ» ֆիլմին։ Համագործակցությունը նվիրված է ֆիլմի երրորդ մասի թողարկմանը․ «Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր․ արեւածագ»-ը էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 19-ին։

Հավաքածուն ներառում է բաճկոններ, ջինսեր եւ աքսեսուարներ, դիզայնում առկա են ֆանտաստիկայի ժանրի ֆիլմից հայտնի խոսքեր, ծանոթ էլեմենտներ, որոնց շարքում է «Մահվան աստղ» տիեզերական կայանը, «Հազարամյա բազե» նավը եւ Հան Սոլոյի արտահայտությունը․ «Այս կապակցությամբ ես վատ կանխազգացում ունեմ» («I’ve got a bad feeling about this»)։

Հավաքածուն նոյեմբերի 1-ից վաճառքում կլինի Levi's-ի կայքում եւ խանութներում։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Esquire.ru



© NEWS.am STYLE