«Ոչինչ չեմ թաքցնում»․ Վարնավան ներկայացել է ամբողջովին մերկ

12:12   23 հոկտեմբերի, 2019

Comedy Women շոուի անդամ Եկատերինա Վարնավան ուրախացրել է իր երկրպագուներին ու հետեւորդներին նոր, համարձակ ու անկեղծ լուսանկարներով։ Եկատերինան կերպարանք  է ընդունել մուգ ֆոնով ֆոտոստուդիայում։ Նա արձակել է երկար վարսերը։ Վարնավան նախընտրել է բաց երանգների զուսպ շպարը։ «Մաքսիմալ անկեղծ եմ Ձեզ հետ։ Ոչինչ չեմ թաքցնում», - հայտարարել է նա։

«Կրակոտ» լուսանկարներն արժանացել են արտիստուհու աստղային ընկերների ուշադրությանը։ Պոլինա Գագարինան խոստովանել է, որ շոկի է ենթարկվել Եկատերինայի անկեղծությունից։ «Մի՞թե կարելի է այսպես։ Վերցնել եւ զինաթափել։ Սա նոկաուտ է, ամենագեղեցիկն ես», - գրել է «Смотри» հիթի կատարողը։

Նրա հետ համաձայնել է Comedy Club-ի ռեզիդենտ Տիմուր Ռոդրիգեսը։ «Այ քեզ բան, Կատյունյա, դու պարզապես կրակ ես։ Ահա մի հարց․ «սա պազապես նվե՞ր է բոլորիս համար», - հետաքրքրվել է շոումենը։

Իր կարծիքով կիսվել է նաեւ «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի Էրիկա Գերցեգը։ Աղջիկը հիացել է Եկատերինայի մարմնով։ «Շատ գեղեցիկ է», - հայտարարել է նա։

Արտիստուհու երկրպագուները նույնպես չեն կարողացել զսպել իրենց հիացմունքը։ Շատերը խոստովանել են, որ այս լուսանկարները նրանց համար բացահայտում էին։ Սակայն դա շատ գեղեցիկ է, «Չե՞ս մրսում», «Պարզապես բոմբա», «Ինչպիս համեղ կին է», «Կանացիություն», - կադրին կից գրել են նրանք։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE