Էվա Խաչատրյանը՝ խորը դեկոլտեով կարճ զգեստով

11:37   23 հոկտեմբերի, 2019

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը բավականին ակտիվ է Instagram-ի իր միկրոբլոգում: Նա հրապարակում է ֆոտոշարքեր, կարճ տեսանյութեր, սելֆիներ եւ այլն: 

Այսօր դերասանուհին իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուներին ուրախացրել է՝ հանդես գալով համարձակ կերպարում։ Նա նոր ֆոտոշարքից կադրեր է հրապարակել, որոնցում կրում է սեւ գույնի խորը դեկոլտեով, կարճ զգեստ, նույն երանգի աշնանային կոշիկներ, իսկ ուսերին գցված է ժակետ։  Էվան վառ դիմահարդարմամբ է․ արտահայտիչ աչքեր, ընդգծված շրթունքներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Սեւանում։ Հմայիչ դերասանուհին ոճային կերպար էր ընտրել՝ ջինսե տաբատ, սպիտակ բաճկոն եւ սեւ երկարաճիտ կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։

Լուսանկարները՝ swagsttyle, Instagram



© NEWS.am STYLE