«Հաղթանակած սերունդ . խաղաղ երկինք»․ Սիրուշոյի եւ որդիների լուսանկարները

13:39   23 հոկտեմբերի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդիների հետ։ Սիրուշոն տանկի վրա նստած է զավակների հետ, իսկ կադրերին կից գրել է․ «Հաղթանակած սերունդ . խաղաղ երկինք», ապա հեշթեգերում նշել է․ «Կյանք եւ ազատություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սիրուշոն պատկերված էր մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի հետ, որը նշել էր ծննդյան օրը։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին ջերմ շնորհավորել էր մայրիկին։ «Կանացիության եւ ուժի համադրության լավագույն օրինակն ինձ համար»,- լուսանկարը մակագրել էր նա։ 



© NEWS.am STYLE