Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ կերպարը

15:32   23 հոկտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին համերգային ծրագրով շրջում է աշխարհի տարբեր երկրներով, որտեղից էլ իր Instagram-ում նոր լուսանկարներ է  հրապարակում։ Այսօր տեղադրած լուսանկարներում Լիլիթն իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։  Նա կրում է վարդագույն երանգի, հուլունքներով, բեմական զգեստ եւ նույն երանգի կաշվե բաճկոն։ Վարսերը գեղեցիկ հարդարված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են երկար ականջօղերը։ Հրապարակմանը կից մեկնաբանություն նա չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ-սպիտակ վերարկու էր կրում, որը համադրել էր գույնզգույն շարֆի հետ։ Երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել եւ գլխազարդ։ «Այստեղ միշտ ցերեկ է»,- լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE