Զելենսկու կնոջը մեղադրել են Ճապոնիայի կայսրին չհարգելու մեջ

15:14   23 հոկտեմբերի, 2019

Համացանցի օգտատերերը քննադատել են Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկու հանդերձանքը, որը նա կրել է Ճապոնիայի կայսրի հետ հանդիպման ժամանակ։ Միջոցառման լուսանկարներից Ուկրաինայի առաջին տիկինը հրապարակել է իր Instagram-ում։

Ընդունելության ժամանակ Զելենսկայան ներկայացել է երկարափեշ զգեստով եւ դեղին երանգի ձեռնոցներով։ Օգտատերերը նշել են, որ դեղին երանգի հագուստ Ճապոնիայում կարող են կրել միայն  կայսերական ընտանիքի անդամները։

Ինչպես գրում է РБК-ն, որոշ օգտատերեր Զելենսկայային խորհուրդ են տվել փոխել ոճաբանին եւ հարգել արարողակարգը։

Ճապոնիայում արգելված գույներն ի հայտ են եկել VIII-րդ դարում։ Դրանք արգելքի մեջ են մինչեւ հիմա, սակայն օրենքով սահմանված չէ։ Այսպես, այս երանգի հագուստ կարող էր կրել միայն կայսրը եւ նրա հանդերձանքը այդ երանգի ներկելու ավանդույթը մինչ օրս։



© NEWS.am STYLE