Ուլտրակարճ կիսատաբատ, երկար վերնաշապիկ․ Լիլիթ Բաբասյանի

17:37   23 հոկտեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հրպուրիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլիթը կրում է սեւ կիսատաբատ, նույն երանգի, երանգի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։  Վարսերը կիսով չափ հավաքված են, շպարը՝ առօրյա։ Կադրին կից սննդաբանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Իսկ դուք ո՞ր երկրում եք երազում լինել»։

Հիշեցնենք,որ ավելի վաղ հրապարակված կադրում Լիլիթն ընկերուհու՝ Անահիտ Սիմոնյանի հետ էր, նա կրում էր սեւ, լայն փողքերով տաբատ եւ տոպ, որը բաց րէ ուսերի հատվածում։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Մեկնաբանություններում գրել էր. «Վերջին 4 տարվա ընթացքում ես այսպիսի հանգիստ չէի ունեցել»,- Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված լուսանկարը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE