Սելենա Գոմեսն ամբողջությամբ IPhone նկարահանված նոր տեսահոլովակ է թողարկել

19:12   23 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սերենա Գոմեսը YouTube-ում նոր տեսահոլովակ է հրապարակել։ Այն նկարահանվել է «Lose You To Love Me» երգի հիման վրա։ Այն ամբողջությամբ նկարանավել է IPhone-ով։

«Շնորհակալություն բոլորին, որ անկախ վերելքներին ու վայրէջքներին ինձ հետ եք։ Ես այս ամենն առանց ձեզ չէի կարող անել։ «Lose You To Love Me» երգչ տեսահոլովակը նկարահանված է Iphone-ով», - գրել է երգչուհին իր Instagram-ում։

27-ամյա աստղը պայթեցրել է համացանցը՝ տեսահոլովակի նկարահանման իր օրիգինալ մոտեցմամբ։ «Հիանում եմ», «Դու իմ սերն ես», - գրել են նրա հետեւորդները։

Картинки по запросу selena gomez

Շատ երկրպագուներ կարծել են, որ երգչուհին ստեղծագործությունը նվիրել է իր նախկին սիրելի՝ երաժիշտ Ջասթին Բիբերին, որը սեպտեմբերի 30-ին ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ։



© NEWS.am STYLE