Ռեւան Ալադին հեքիաթի մոտիվներով նոր տեսահոլովակ է ներկայացրել․ «ամենակարող ջինը»՝ Միշա Գալուստյանն է

18:12   23 հոկտեմբերի, 2019

Ալեքսանդր Ռեւան, որն առավել հայտնի է Արթուր Պերոժկով մականվամբ, իր Instagram-ում ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Она решила сдаться» երգի հիման վրա։ Մեկնաբանությունների հատվածում հայտնի աստղը նշել է, որ հոլովակը հիթ է դառնալու։

Աղքատ տղան սիրահարված է արքայադստերը։ Մի անգամ Աբու կապիկի հետ անապատում նստած նա երազում է ուտելիքի մասին, սակայն գտնում է հրաշագործ լամպ, որի միջից դուրս է գալիս ջինը՝ Միխայիլ Գալուստյանը, որն էլ կատարում է նրա երեք ցանկությունները։

«Սա «Зацепила» տեսահոլովակի պատմության շարունակությունն է», - հրապարակմանը կից գրել է Ռեւան։



© NEWS.am STYLE