«Շատ անելիքներ կան, Աստված առաջ»․ Մերի Հակոբյանը հմայիչ կերպարում

18:32   23 հոկտեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի Մերի Հակոբյանն իր միկրոբլոգում բավականին ակտիվ է: Նա հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով:

Իր Instagram-ում երիտասարդ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Դերասանուհին կրում է սեւ երանգի վերնաշապիկ, մեմղ սպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել են աչքի ընկնող ականջօղերը։ Կադրին կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Շատ անելիքներ կան, Աստված առաջ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին ավտոմեքենայում։ Դերասանուհին վառ կարմիր բլուզ էր կրում եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Նա արտահայտիչ շպարով էր, ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ «Ձեր հիշողությունը մի լցրեք վիրավորանքներով, հակառակ դեպքում այնտեղ կարող է տեղ չմնալ գեղեցիկ ակնթարթների համար...»,- հրապարակումը ռուսերենով մեկնաբանել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE