Առօրյա․ Աննա Դովլաթյանը՝ սպորտային ոճով

20:43   23 հոկտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հանդիսավար Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով սպորտային կերպարում։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարներում դերասանուհին կրում է սպորտային ոճի, սեւ երանգի տաբատ, կաթնագույն վերնազգեստ։ Կերպարը համալրել են ճերմակ սպորտային կոշիկները, նույն երանգի պայուսակն ու սպորտային գլխարկը։ Հրապարակմանը կից գեղեցկուհի Աննան չի թողել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աննա ընտանեկան լուսանկար էր հրապարապկել, որն արվել էր մեքենայում։ Նա պատկերված էր ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան կապույտ բլուզ էր կրում եւ սեւ լայնեզր գլխարկ։ Նրա կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ շպարն ու արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին համատեղ լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ արել զույգին։



© NEWS.am STYLE