11:42 24 հոկտեմբերի, 2019Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին կանաչ երանգի կոստյում է կրում։ Փայլուն հագուստի տակից երեւում է նաեւ սեւ գույնի տոպը Օլյա Հակոբյանը գեղեցիկ դիմահարդարում եւ վարսահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է սեւ, փոքրիկ պայուսակը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն։

Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին ջինսե շորտ էր կրում եւ մուգ գույնի տոպ։ Հագուստն ընդգծել էր Օլյայի գեղեցիկ կազմվածքը։ «Ինձ շտապ ամռան չորրորդ ամիս է հարկավոր»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։
