Ոճային ու կանացի․ հմայիչ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարները

12:36   24 հոկտեմբերի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Այս անգամ եւս նա կրկին ոճային եւ հմայիչ կերպար է ընտրել։ Instagram-յան էջում  հրապարակված կադրերն արվել են աշխատանքային քննարկման ժամանակ։ Արփինե Հովհաննիսյանը կրում է կարմիր վերնաշապիկ, զոլավոր կիսաշրջազգեստ, կերպարն ամբողջացնում է վերնաշապիկի երանգի ակնոցը։ Կադրին կից Արփինե Հովհաննիսյանը գրել է․ «Աշխատանքային քննարկում»։

Մեկնաբանությունների հատվածում իրենց կարծիքն են հայտնել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները։ Նրանք գրել են․ «Անթերի գեղեցկուհի», «Ճաշակով քննարկում», «Չքնաղ եք»։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը սպորտային կերպար էր ընտրել։ Հրապարակված լուսանկարներում Արփինե Հովհաննիսյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում եւ մուգ գույնի բլուզ, որոնք համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ սանրվածքն ու դիմահարդարումը։



© NEWS.am STYLE