Սլացիկ ոտքեր, բարձրակրունկներ․ Ռիփիի աշնանային street style-ը

16:44   24 հոկտեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է աշնանային կերպարում։ Ռիփին կրում է վերնազգեստ, աչքի ընկնող զուգագուլպաներ։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու պայուսակը։ Կադրերին կից Ռիփին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Լռելով ամենակարեւորի մասին շտապում ու ձգտում եմ ամենակարեւորին»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարկված կադրերում երգչուհին պատկերված էր սուրճ խմելիս։ Նա մոխրագույն զգեստ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Ռիփին մեղմ շպար էր ընտրել, իսկ կադրերը մեկնաբանված չէին։





© NEWS.am STYLE