«Նա ինձ համար ոչ ոք է»․ Լարիսա Գուզեեւան անդրադարձել է Գարիկ Խարլամովի ծաղրանքին

23:05   24 հոկտեմբերի, 2019

Հումորիստ Գարիկ Խարլամովը իր Instagram-ում Լարիսա Գուզեեւայի եւ «Արի ամուսնանանք» հաղորդման վերաբերյալ  մի շարք ծաղրական տեսանյութեր է հրապարակել։ Ինչպես պարզվել է հաղորդավարուհին վիրավորվել է հումորիստից։

Օրերս շոումենը ցուցադրել է տեսանյութ, որն իրենից ներկայացնում է «Լեոն» ֆիլմից եւ «Արի ամուսնանք» ծրագրից մոնտաժված հատվածներ։ Ըստ հոլովակի Նատալի Փորթմանի հերոսուհին ցանկանում է սպանել «հարսանեկան» շոուի հյուրերից մեկին։ Գարիկը հրապարակումն ուղեկցել է հումորային մեկնաբանությամբ։

Ինչպես պարզվել է նրա հումորի զգացումը չի գնահատել Գուզեեւան։ Նա զարմացել է, թե ինչպես կարող են մադրիկ իրնց նման բաներ թույլ տալ։ «Նա ինձ համար ոչ ոք է, մենք երբեք չենք հանդիպել։ Ինչու՞ է դա նրան ծիծաղելի թվում», - արտահայտվել է Լարիսա Գուզեեւան։

Դրանից հետո Խարլամովը ներողություն է խնդրել հեռուստահաղորդավարուհու, որին ծաղրել է ամիսներ շարունակ։ Հումորիստը խոստովանել է, որ նրա հետ անձամբ ծանոթ չէ եւ ընդգծել է, որ չի ցանկացել վիրավորել։

Картинки по запросу гузеева gif

«Մինչեւ ինձ ոչ ոք չգիտեր ձեր ծրագրի մասին։ Այ-մ ողջ երիտասարդությունը գիտի «Արի ամուսնանանք» շոուի մասին։ Լարիսա, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բանով նեղացրել եմ ձեզ։ Այսպիս ցանկություն չի եղել։ Մենք ձեզ շատ ենք սիրում», ճ դիմել է նա դերասանուհուն։

Գուզեեւան դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել։



© NEWS.am STYLE